Ծավալուն ներդրումներ՝ մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավման համար
Երևան
13 Մարտի 2023, 13:10Կենսաապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներն ընթացիկ տարում ծավալուն ներդրումներ կանեն՝ միտված մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավմանը:
Կարևորելով գործընթացը՝ քաղաքապետ Սարգսյանը միևնույն ժամանակ հանձնարարել է քաղաքապետարանի կողմից տրամադրված թույլտվությունների հիման վրա առանձնացնել հասցեներն ու տրամադրել վարչական շրջաններին՝ գործընթացը մշտական հսկողության ներքո պահելու համար:
«Քաղաքային միջավայրում առանց անհարմարություններ ստեղծելու դժվար է մեծ ծրագրեր իրագործել, և մենք պետք է համատեղ ուժերով այնպես անենք, որ գործընթացը կազմակերպվի գրագետ հաշվարկներով, տարածքներում էլ ապահովվեն սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները»,- ընդգծել է քաղաքապետը:
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն