Երևան

«Մեգամիթ 2023»-ում 11 ոսկե մեդալ նվաճած պատանի չեմպիոնները հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանում

1970-ական թվականներին շահագործման հանձնված «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի համար 2022թ-նն առանձնակի նշանակություն ունեցավ:

Համայնքային միջոցներով մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը հիմնովին փոխեց մարզական օջախի պայմաններն ու միջավայրը: Հաշվի առնելով աշխատանքների ծավալն ու շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի անմխիթար վիճակը՝ նախագիծը բաժանվեց փուլերի:

Բոլորովին վերջերս հենց այս դպրոցի սաները ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2023» մրցումներում հաջողություններ գրանցելով նվաճեցին 11 ոսկե մեդալ։ Պատանի չեմպիոններին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում