Երևան

Հիմնանորոգվում է Շենգավիթի մարզադպրոցը

Երևանի Շենգավիթ ցարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը շրջայց է կատարել «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում, հետևել ընթացող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին։

Ինչպես տեղեկացնում են վարչական շրջանի աշխատակազմից, համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է մարզադպրոցի մեծ մարզադահլիճը։

Վերանորոգվելվէ 13 հանդերձարան, 10 սանհանգույց, 30 ցնցուղարան։ Վարչական շրջանի միջոցներով մարզադպրոցի տարածքում կառուցվել է թենիսի 2 կորտ։

Այժմ հիմնանորոգվում է մարզադպրոցի 3 մեծ և 4 փոքր մարզադահլիճ։