Երևան

Մարտի 8-ի խորհուրդը առաջին հերթին կանանց իրավունքների ու ազատությունների մասին է. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ։

«Սիրելի կանայք, սիրելի աղջիկներ,

Մարտի 8-ի խորհուրդը առաջին հերթին կանանց իրավունքների ու ազատությունների մասին է։

Ինքս բախտ ունեմ կնոջս՝ Մարիամի հետ երեք դուստրերիս դաստիարակել: Համոզված եմ, որ մեր երեխաների սերունդը կնոջ իրական ուժը գիտակցած և կարծրատիպերը հաղթահարած է մտնելու մեծ կյանք, իսկ մեր կարևոր դերը նրանց հարթ ճանապարհով ապահովելն է:

Շնորհավոր մարտի 8»։