Երևան

Այսօր ակնկալվում է 30 «Zhong Tong» ավտոբուսի ժամանում

Այսօր ակնկալում ենք 30 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի ժամանում. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նրա խոսքով՝ այժմ առկա է 60 միավոր նոր ժամանած «Zhong Tong» և 20 միավոր «MAN» մակնիշի ավտոբուս։ Այսօր էլ ակնկալվում է ևս 30 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի ժամանում։