Երևան

Շարունակվում են համայնքային հողերի վրա կառուցված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից շարունակվում են համայնքային հողի վրա անօրինաբար կառուցված ապօրինի շինությունների հայտնաբերման և ապամոնտաժման աշխատանքները։

Հերթական քանդման աշխատանքների ընթացքում ապամոնտաժվել են հանրային շահի անտեսմամբ կառուցված մի շարք ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում։

Շինարարական աշխատանքների հենց սկզբից կառուցների տերերը զգուշացվել են անօրինական աշխատանքները դադարեցնելու և օրինական հիմքերով առաջնորդվելու վերաբերյալ, սակայն շարունակել են ապօրինի գործողությունները։