Երևան

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Խորեն Գրիգորյանին, ով ղեկավարում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը:

Անգնահատելի է նրա դերը Երևան քաղաքում իրականացվող լայնամասշտաբ բարեկարգման և շինարարական աշխատանքներում: Խորենի պրոֆեսիոնալիզմը և պատասխանատու մոտեցումը աշխատանքին իրական պարգև են Երևանի ու երևանցիների համար»: