Երևան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի է ունեցել ֆուտբոլի նոր դաշտի բացման արարողություն

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ֆուտբոլի դաշտի բացման արարողությունը: Բացմանը ներկա է եղել ոչ միայն համայնքի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ իր աշխատակազմով, այլև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:   
                     
Բացման արարողությունը տեղի է ունեցել մեծ շուքով, որին մասնակցել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները և մարզվող երեխաները:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել են նաև երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառմանը։