Երևան

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու: Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին էլ, Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը:

Միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք նախապես: Այնպես որ՝ հետևե՛ք մեր էջին:

Ի դեպ, արդեն գործում է սուրբծննդյան տոնավաճառը: Դուք ունեք հրաշալի հնարավորություն՝ ոչ միայն դառնալու համերգային ծրագրերի մասնակից, այլև կատարելու տոնական գնումներ:

Ուրբաթ երեկոներն ու հանգստյան օրերը դարձրեք ավելի հիշարժան՝ վայելելով երևանյան Ամանորի շունչը քաղաքի սրտում՝ հաճելի ու տրամադրող միջավայրում»: