Երևան

Աջափնյակում բարեկարգվել է հերթական բակը

Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ բարեկարգվել է հերթական բակը, որը նախկինում գտնվում էր անմխիթար վիճակում` բնակիչների կողմից ցանցապատված, սահմանազատված և գրեթե աղբանոցի վերածված:

Շինարարներ 11 հասցեի բակային տարածքն ամբողջությամբ մաքրվել է, ցանկապատվել է մետաղյա ճաղաշարով, ստեղծվել են խաղահրապարակ, ճեմուղիներ, կանաչ խոտածածկով ֆուտբոլի դաշտ, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ: Փոխարինվել է բակի ոռոգման համակարգը և անցկացվել լուսավորության նոր համակարգ: Բակն այժմ անճանաչելիորեն փոխված է և հանձնվել է բնակիչներին:

Բակի բացմանը ներկա էին Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար կազմն ու անդամները, հյուրեր և բնակիչներ: