Երևան

Նոր պուրակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Նոր պուրակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակ-Դրո խաչմերուկի հատվածում: Երբեմնի անխնամ տարածքը վերածվել է հանգստի, զբոսանքի, հանդիպման վայրի։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն ստորաբաժանման կողմից կատարվել են չորացած ծառերի եւ խոտերի հեռացման, հողի փխրեցման աշխատանքներ: Տեղափոխվել է 50-60 խորանարդ մետր նոր հող: Սամշիթ և կիպրոս տեսակի թփերից կազմվել է կենդանի ցանկապատ:  

Բնակիչների շրջանում առավել հայտնի՝ եկեղեցու տարածքում գարնանը կանցկացվի ոռոգման համակարգ: Լանդշավտային ճարտարապետության և դիզայնի վարչության կողմից պատրաստվում է ֆիտոնախագիծ, որի համաձայն գարնանը կտնկվեն ծաղկող ծառեր և թփեր: