Երևան

Երևանում ձյան մաքրման գործընթացին կմասնակցի 81 միավոր մեքենասարքավորում

Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա պահեստային 6 կետից:

Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերամասնագիտացվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման գործընթացին կմասնակցի 81 միավոր մեքենասարքավորում: