Երևան

Էրեբունիի թիվ 72 մանկապարտեզը հիմնովին վերանորոգվում է

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Էրեբունցիների առօրյա խնդիրները գրեթե չեն տարբերվում մյուս վարչական շրջանների բնակիչների խնդիրներից: Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչների առաջնային հարցը չոր նկուղներ ունենալն է: Գարնանն արդեն կսկսվեն կոյուղու խողովակաշարերի նորոգման և փոխարինման աշխատանքները:

Համար 72 մանկապարտեզը հիմնովին վերանորոգվում է, և արդեն տարեսկզբին պատրաստ կլինի ընդունել մեր երեխաներին: Իսկ համար 71 մանկապարտեզի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի:

Էրեբունի այցելելով՝ չէինք կարող չբարձրանալ Սարի Թաղ: Այստեղ ամենաշատը հնչեց տրանսպորտի հարցը, ինչը համընդհանուր խնդիր է ամբողջ Երևանում: Նոր ավտոբուսների ներմուծումը կթեթևացնի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը»: