Երևան

Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը:

Նշվում է, որ «Հաղթանակ» կամուրջի կողմից երթևեկության համար բաց է լինելու դեպի Գ. Լուսավորիչ տանող աջակողմյան հատվածը: