Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 3 ℃

Рус Eng

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

Երևան

21 Նոյեմբերի, 14:47

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով: Նշվել է նաև, որ հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար:

***

Հաշվի առնելով, որ Ամանորին ընդառաջ մայրաքաղաքում ակտիվանում է փողոցային առևտուրը, Երևանի քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ դեպքերը հայտնաբերելու և երևույթը բացառելու ուղղությամբ:

***

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս սահմանված կարգի համաձայն տնտեսվարողները պարտավոր են մայթերը մաքրել ձյան ու սառույցի կուտակումներից:

***

Սարի թաղի 16 փողոց ապահովվել է գիշերային լուսավորությամբ: Տեղադրվել է 220 LED լուսատու:

Ավարտվել են նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի օղակաձև ճանապարհի երկրորդ հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

***

Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Ընթացքի մեջ է նաև «Zhong Tong» մակնիշի 150 և «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել վարորդների հավաքագրումը:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան