Երևան

Բոլորիս ունեցած ձեռքբերումների գործում անուրանալի է ուսուցչի դերը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի օրը։

«Ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչներին: Չափազանցություն չի լինի ասել, որ հենց Ձերն է ամենից կարևոր մասնագիտությունն ու առաքելությունը. գալիք սերնդի հաջողությունները անձամբ ձեզանով է պայմանավորված: Կարող ենք վստահ լինել, որ Ձեր շնորհիվ այսօրվա աշակերտներն ու ուսանողները հարստացնելու են մեր ժողովրդի ականավորների և շնորհալիների շարքերը: Բոլորիս ունեցած ձեռքբերումների գործում անուրանալի է ուսուցչի դերը:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ մեր երկրի զարգացման գործում ունեցած ավանդի, դաստիարակած և կրթած սերունդների և բարեխիղճ աշխատանքի համար»,- ասված է Տիգրան Ավինյանի ուղերձում։