«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի անավարտ շինությունները (տեսանյութ)
Երևան
24 Սեպտեմբերի 2022, 11:272002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի և «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում, չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին:
Այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքը:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն