Երևան

Երևանյան լճում և Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում կառուցապատման աշխատանքներ են ընթանում

Մաքրման և կառուցապատման աշխատանքներ են ընթանում Երևանյան լճում և Ծիծեռնակաբերդի հարակից տարածքի անտառային գոտում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

«Վստահեցնում եմ՝ կանաչապատման ծրագրերի ավարտից հետո Երևանյան լիճն ու Ծիծեռնակաբերդին հարակից անտառ-պուրակը քաղաքացիների և հյուրերի համար կդառնան սիրված հանգստի գոտիներ»,- գրել է նա։