Երևան

Կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին կուղարկվեն հաղորդագրություններ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն:

Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով: Քաղաքապետն ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը: