Երևան

Մայրաքաղաքի զբոսայգիները կարդիականացվեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սուբսիդիայի պայմանագրի համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

Ամբողջությամբ կարդիականացվի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Հանձնարարվել է նախագիծը մշակել «Երքաղլույս», ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ:

Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Արդյունավետ և այգուն համահունչ լուսավորության նախագիծ կազմելու նպատակով հանձնարարվել է համագործակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: