Երևան

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,
«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ - Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն»: