Երևան

«Կասկադ»-ում ճարտարապետական աշխատանքներ իրականացնելու համար ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Կասկադ» համալիրի վերին հատվածում՝ անավարտ շինարարության տեղում, ճարտարապետական աշխատանքներ իրականացնելու համար համայնքը տևական ժամանակ բանակցություններ է վարում: Այժմ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Առաջիկայում ծրագրի իրականացման առնությամբ կլինեն առավել մանրամասն քննարկումներ»: