Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը. Երևանի քաղաքապետարան
Երևան
9 Օգոստոսի 2022, 11:55«Հարգելի համաքաղաքացիներ, Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը». հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն