Միջազգային

Ուկրաինայում ճիշտ ժամանակն է ընտրություններ անցկացնելու համար. Թրամփ

Ուկրաինայում ճիշտ ժամանակն է ընտրություններ անցկացնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ Ուկրաինայում նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Politico-ի հետ զրույցում։

«Այո, կարծում եմ, ժամանակն է: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է ընտրություններ անցկացնելու։ Նրանք օգտագործում են պատերազմը, որպեսզի ընտրություններ չանցկացնեն, բայց ես կարծում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը։ Գուցե Զելենսկին կհաղթի: Չգիտեմ՝ ով կհաղթի։ Բայց նրանք վաղուց ընտրություն չեն անցկացրել։ Գիտեք, նրանք խոսում են ժողովրդավարությունից, բայց ինչ-որ պահի դա արդեն ժողովրդավարություն չէ», - հայտարարել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական