Միջազգային

Լիտվան արտակարգ դրություն է հայտարարել բելառուսական օդապարիկների պատճառով

Լիտվան արտակարգ դրություն է հայտարարել բելառուսական օդապարիկների պատճառով

Լիտվայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել հարևան Բելառուսից երկիր մուտք գործող օդապարիկների պատճառով: Ավել վաղ հաղորդել էին, որ կան հաղորդագրություններ Բելառուսից ժամանող մաքսանենգ ապրանքներ տեղափոխող օդապարիկների մասին: Խոսքը հիմնականում մաքսանենգ ծխախոտների տեղափոխման մասին է։

Ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը արտակարգ դրություն հայտարարելը արդարացրել է ոչ միայն օդային երթևեկության խափանումներով, այլև ազգային անվտանգության շահերով: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այն անվանել է «անընդունելի հիբրիդային հարձակում»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական