Չեխիայի նախագահը վարչապետ է նշանակել ռուսամետ հայացքներով հայտնի ANO կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշին։
71-ամյա Բաբիշը չեխական կառավարության ամենատարեց ղեկավարն է:
Նրա նշանակումը նախկինում մտահոգություններ էր առաջացրել շահերի հնարավոր բախման վերաբերյալ, քանի որ Բաբիշը միլիարդատեր է և ԵՄ-ից սուբսիդիաներ ստացող խոշոր «Ագրոֆերտ» հոլդինգային ընկերության սեփականատերը։
Հիշեցնենք, որ Բաբիշը, որի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ չէ միանալ Եվրամիությանը՝ ընդգծելով, որ «նախ պետք է ավարտվի պատերազմը»։ Նա նաև խոստացել էր կրճատել Կիևին տրամադրվող օգնությունը։