Միջազգային

Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հարգվի. ԵՄ պաշտոնյաներ

Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հարգվի. ԵՄ պաշտոնյաներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան սոցիալական ցանցերում տեղադրել են նույնական բովանդակությամբ գրառումներ. հաղորդում է Reuters-ը.

«Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հարգվի: Ուկրաինայի անվտանգությունը պետք է երկարաժամյա երաշխիքներ ունենա՝ որպես Եվրոպական միության պաշտպանության առաջին գիծ»,- նշված է գրառումներում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական