Թոնի Բլերը չի ներառվելու Դոնալդ Թրամփի ստեղծելիք Գազայի խաղաղության խորհրդում։ Արաբական և մուսուլմանական երկրները դեմ են եղել բրիտանացի նախկին վարչապետի մասնակցությանը։
Նախկինում լայնորեն լուսաբանվում էր, որ Բլերը լոբբինգ է արել Գազայի ժամանակավոր կառավարության մեջ բարձր պաշտոն զբաղեցնելու համար։ Նրա ինստիտուտը (Tony Blair Institute) մասնակցել էր Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ մշակված ծրագրին։
Արաբական աշխարհում Բլերին մինչև հիմա ատում են 2003-ին Իրաքի պատերազմում իր դերի պատճառով։
Սեպտեմբերին Թրամփը հրապարակավ Բլերին անվանել էր «շատ լավ մարդ»․ նա միակն էր, որի անունը նա հնչեցրել էր խորհրդի կազմում։ Հոկտեմբերին, սակայն, ընդունել էր, որ Բլերը շատ վիճելի կերպար է, և պետք է համաձայնություն լինի բոլոր կողմերից։
Financial Times-ը հայտնում է՝ Բլերը թեկնածությունը լուռ հանվել է։ Նրա գրասենյակը մեկնաբանություն չի տվել, բայց աղբյուրը հաստատել է, որ Բլերը չի լինի խորհրդում (որը կկազմվի գործող առաջնորդներից)։ Հնարավոր է՝ նա ունենա ավելի փոքր, ոչ հանրային դեր։