Արեգակի վրա գրանցվել է նախավերջին՝ M դասի երկու բռնկում, հայտնում է ՌԴ գիտությունների ակադեմիայի արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։ Նշվում է, որ դրանք կարող են ուղեկցվել արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնք Երկիր հասնելով՝ կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել։
Երկու բռնկումներից առաջինը դասակարգվում է որպես M1.1 դասի երկրորդը՝ M8.1։ Ավելի վաղ գրանցվել էր X4.0 դասի արեգակնային բռնկում, որը 2025 թվականի երկրորդ ամենահզորն էր։