Գոայի գիշերային ակումբում հրդեհը խլել է 25 մարդու կյանք, հայտնում է The Indian Express-ը։ Ոստիկանության տվյալներով՝ 25 մարդ, այդ թվում՝ 4 զբոսաշրջիկ և ակումբի 14 աշխատակից, մահացել են գիշերն Արպորա գյուղի Birch by Romeo Lane ակումբում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է ակումբի առաջին հարկում։ Զոհերի մեծ մասը հայտնվել է նկուղում, որտեղ ելք կամ օդափոխություն չկար, և խեղդվել են ծխի ներշնչումից։ Ականատեսները պատմում են, որ հրդեհը բռնկվել է հրավառությունից, որն արագ տարածվել է։