Եվրոպական խորհրդարանը և ԵՄ կառավարությունները երեքշաբթի առավոտյան պատմական համաձայնության են հասել ռուսական գազի աստիճանական արգելման վերաբերյալ՝ 2027 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտելով միության 57-ամյա էներգետիկ կախվածությունը Մոսկվայից:
ՌԴ-ից հեղուկացված գազի ներմուծումն արգելվելու է 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ խողովակային մատակարարումները՝ նույն տարվա սեպտեմբերի 30-ից:
Պայմանավորվածության հիմնական զիջումը եղել է այն, որ Եվրահանձնաժողովը 2026 թվականի սկզբին առաջարկ է ներկայացնելու ռուսական նավթի արգելքի մասին, որը ուժի մեջ պետք է մտնի «ոչ ուշ, քան 2027 թվականի վերջը»:
Պատժամիջոցները արգելքի խախտման դեպքում կկազմեն 40 միլիոն եվրո, գործարքի արժեքի 300% կամ տարեկան շրջանառության 3.5%: