ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան առաջիկա այցի ժամանակ օրակարգում անպայման կլինի СУ-57 կործանիչների մատակարարման հարցը։
«СУ-57-ի մասին հարցը, անկասկած, կքննարկվի առաջիկա այցի ընթացքում»,- ասել է Պեսկովը հնդկական լրատվամիջոցների համար կազմակերպված ճեպազրույցում։