Վրաստանը կբանակցի Ադրբեջանի հետ Հարավային գազային միջանցքի շուրջ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հաշվի առնելով մեր բարեկամությունը՝ վստահ եմ, որ այս բանակցությունները շատ կառուցողական և անկեղծ կլինեն։ Եկեք սպասենք բանակցությունների արդյունքներին։ Սխալ կլինի նախապես խոսել արդյունքների մասին։ Մենք կանցկացնենք անկեղծ խորհրդակցություններ և հույս ունենք, որ երկու երկրների միջև համապատասխան համաձայնագիր կկնքվի», - հավելել է Կոբախիձեն։