Միջազգային

Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը կարևոր նշանակություն կունենա. Պեսկով

Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը կարևոր նշանակություն կունենա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի առաջիկա հանդիպումը կարևորագույն նշանակություն կունենա Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում․

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն այն փոխըմբռնումները, որոնց հասել են Վաշինգտոնը և Կիևը»,- ընդգծել է Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական հակամարտության այնպիսի կարգավորմամբ, որը կլինի «երկարաժամկետ՝ սերունդների համար»։

Հանդիպումը նախատեսված է այսօր օրվա երկրորդ կեսին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական