ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հաստատել էր, որ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, օրվա երկրորդ կեսին։