Միջազգային

Ուիթքոֆն արդեն մեկնել է Մոսկվա

Ուիթքոֆն արդեն մեկնել է Մոսկվա

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն արդեն մեկնել է ՌԴ. հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը։

Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվում է, որ նա Պուտինին կներկայացնի Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը, որը համաձայնեցված է Կիևի հետ։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Պուտինի հետ հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական