Միջազգային

Սպիտակ տունը ծովակալի գործողությունները որակել է լիովին օրինական

Սպիտակ տունը ծովակալի գործողությունները որակել է լիովին օրինական

Սպիտակ տունը հայտարարում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Ֆրենկ «Միթչ» Բրեդլին սեպտեմբերի 2-ին Կարիբյան ծովում գործել է լիովին օրինական, երբ հրամայել է երկրորդ հարվածը հասցնել թմրանյութ տեղափոխող կասկածելի նավակին։

Նրա գործողությունը՝ հատկապես երկրորդ հարվածը հասցնելու հրաման տալը վերջին օրերին քննադատության է արժանացել ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրների կողմից։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը նշել է. «Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լիազորել էր ծովակալ Բրեդլիին իրականացնել այդ գրոհները։ Ծովակալը ճիշտ է գործել՝ չեզոքացնելով և վերացնելով ԱՄՆ-ի համար գոյություն ունեցող սպառնալիքը»։

Լևիթը չի հերքել The Washington Post-ի տեղեկությունը, որ առաջին հարվածից հետո նավակում կենդանի մարդիկ են մնացել։

Նրա հայտարարությունը հնչել է նախագահ Դոնալդ Թրամփի խոսքից մեկ օր անց, երբ Թրամփը ասել էր. «Ես այդպես չէր ցանկանա՝ երկրորդ հարվածը չէի ուզենա»։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը սոցիալական ցանցում գրել է. «Ծովակալ Միթչ Բրեդլին ամերիկացի հերոս է և իսկական պրոֆեսիոնալ։ Նա ունի իմ լիակատար աջակցությունը։ Ես կանգնած եմ նրա և նրա մարտական որոշումների կողքին՝ թե՛ սեպտեմբերի 2-ի առաքելության, թե՛ բոլոր մյուսների ընթացքում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական