Միջազգային

Կոտրել են տեսախցիկներն ու դրանց ձայնագրությունները այլ նպատակով օգտագործել

Կոտրել են տեսախցիկներն ու դրանց ձայնագրությունները այլ նպատակով օգտագործել

Հարավային Կորեայում 4 անձ է ձերբակալվել, որոնք կասկածվում են տներում և գրասենյակներում տեղադրված ավելի քան 120 հազար տեսախցիկները «կոտրելու» և դրանց տեսագրությունները սեքսուալ բովանդակության կայքերի համար օգտագործելու մեջ։

Ըստ ոստիկանության՝ մեղադրյալներն օգտվել են այն հանգամանքից, որ տեսախցիկների վրա հաճախ դրված են եղել պարզ գաղտնաբառեր։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հաքերները մուտք են գործել մասնավոր տներում, կարաոկե-սենյակներում և գինեկոլոգիական կլինիկայում տեղադրված տեսախցիկներ։

Հարավային Կորեայի ոստիկանության ազգային գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ չորս կասկածյալներն առանձին-առանձին են գործել և կապ չեն ունեցել միմյանց հետ։

Նրանցից յուրաքանչյուրն այդպես կոտրել է մոտ 60-70 հազար և ավելի տեսախցիկ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական