Միջազգային

Կիևում հրթիռի բեկորները վնասել են նաև Ադրբեջանի դեսպանատունը. Զելենսկի

Կիևում հրթիռի բեկորները վնասել են նաև Ադրբեջանի դեսպանատունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս գիշեր ռուսական կողմը արձակել է շուրջ 430 դրոն և 18 հրթիռ։

«Գիշերը ՌԴ-ն արձակել է շուրջ 430 ԱԹՍ և 18 հրթիռ։ Կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ։ «Իսկանդեր»-ի բեկորներից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը»,- հայտարարել է նա։

Հարձակումների հիմնական թիրախը եղել է երկրի մայրաքաղաքն ու մի քանի շրջաններ։ Նրանք նաև հարվածել են Խարկովի և Օդեսայի մարզերին։ Վնասվել են Կիևի տասնյակ բարձրահարկ շենքեր։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական