Վրաստանը հետևողականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին և պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին ԱԳ նախարար Արարաատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
««Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը վերջապես կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը Հարավային Կովկասի դրական զարգացման դինամիկան և տարածաշրջանի գրավչությունը կբարձրացնի որակապես նոր մակարդակի։ Վրաստանը հետևողականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին և պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ անհրաժեշտության դեպքում», - հայտարարել է Կավելաշվիլին։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության համար և նշել, որ Վրաստանը անվերապահորեն աջակցում է ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։