Միջազգային

Գախարիայի դեմ ևս քրեական գործ է հարուցվել

Գախարիայի դեմ ևս քրեական գործ է հարուցվել

Վրաստանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել Վրաստանի նախկին վարչապետի դեմ։

Գլխավոր դատախազի գրասենյակի ղեկավար Գիորգի Գվարակիձեի խոսքով՝ Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի դեմ հարուցվել է երկու քրեական գործ։

Նրա խոսքով՝ հետաքննությունը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ի իրադարձություններին և Չորչանա գյուղում անցակետի տեղադրմանը։ Գախարիային մեղադրանք է առաջադրվել, որը նախատեսում է մինչև 13 տարի ազատազրկում։

Գախարիան արդեն որոշ ժամանակ է, ինչ գտնվում է Գերմանիայում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական