Մի շարք տեղական և արտասահմանյան զլմ-ներ նկատել են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի ընդգրկվել Պուտինի և Տոկաևի բանակցությունների պատվիրակության կազմում։ Տեսանյութերում երևում է, որ նրան փոխարինել է տեղակալ Անդրեյ Գալուզինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը կոշտ զրույց է ունեցել Լավրովի հետ։ Նոյեմբերի 5-ին նախարարը բաց է թողել նաև Անվտանգության խորհրդի նիստը, ինչը Կրեմլում բացատրել են «համաձայնեցված բացակայությամբ»:
Նշենք նաև, որ Պուտինի որոշմամբ G20-ի և ASEAN-ի գագաթաժողովներին Ռուսաստանի պատվիրակություններն այժմ գլխավորում են Մաքսիմ Օրեշկինը և Ալեքսեյ Օվերչուկը: Աղբյուրներն այդ վերադասավորումները կապում են Բուդապեշտում Պուտինի և Թրամփի հանդիպման ձախողման հետ։