Բոլոր եվրոպական երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի, և Սերբիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողությունները այս իրավիճակում. ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Փաստերը վերլուծելիս ես գալիս եմ այն եզրակացության, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը դառնում է ավելի ու ավելի ակնհայտ։ Սրանք դատարկ խոսքեր չեն։ Բոլորը պատրաստվում են դրան», - ասել է Վուչիչը:
Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնի հայտարարությունն այն մասին, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախմանը երեք-չորս տարի հետո:
Վուչիչը Մանդոնին անվանել է «չափազանց պատասխանատու գեներալ»։ Ընդ որում, նրա խոսքով, Սերբիան ստեղծված իրավիճակում հայտնվել է «մուրճի և սալի արանքում»։