Կվերականգնենք Իրանի միջուկային օբյեկտները և կդարձնենք ավելի հզոր։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ երկրի միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին խաղաղ բնույթ է կրում։ Նախագահի խոսքով՝ միջուկային աշխատանքն ամբողջությամբ կենտրոնացած է ժողովրդի խնդիրների լուծման և քաղաքացիական կարիքների սպասարկման վրա։
«Մեր հակառակորդները փորձում են համոզել, որ մենք ձգտում ենք ռումբ ստեղծել, սակայն միջուկային զենքի օգտագործումը համարում ենք արգելված։ Գիտությունն ապրում է մեր գիտնականների գլխում, և շենքերի ու գործարանների ոչնչացումը ոչինչ չի փոխի. մենք կվերականգնենք և դա կանենք ավելի մեծ ուժով»,- ասել է նա։