Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) «Սարդոստայն»(«Պաուտինա») գործողությունն իրականացրել է բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո, հայտարարել է ԱԴԾ տնօրեն(ФСБ) Ալեքսանդր Բորտնիկովը։
Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների դեմ FPV անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել այս ամռանը Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների նախօրեին։
Ռուսական գերատեսչության տվյալներով՝ բրիտանացիները քարոզչական աջակցություն են ցուցաբերել գործողությանը՝ լրատվամիջոցներում տարածելով կեղծ տեղեկություններ ենթադրաբար մեծ վնասների և բացառապես ուկրաինական «հեղինակության» մասին։