Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ կանգնեցրել է Իրանի և Պակիստանի միջև պատերազմը

Թրամփը հայտարարել է, որ կանգնեցրել է Իրանի և Պակիստանի միջև պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է Իրանը Հնդկաստանի հետ։ Նա սակագնային քաղաքականության մասին ելույթի ժամանակ սխալվելով հայտարարել, որ սակագներ սահմանելու սպառնալիքով խաղաղություն է հաստատել «Պակիստանի և Իրանի» միջև:

«Սակագները շատ կարևոր գործիք են մեր երկրի ազգային պաշտպանության և անվտանգության համար։ Եթե մենք սակագներ չունենանք, ազգային անվտանգություն էլ չի լինի։ Օրինակ՝ նայեք Պակիստանին և Իրանին: Ես բանակցում էի Իրանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ, և Պակիստանը նույնպես պետք է հերթ կանգներ: Եվ սակագների պատճառով նրանք ամբողջովին փոխեցին իրենց մոտեցումը բանակցություններին, և մենք գրեթե լավ համաձայնության եկանք»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաև հավելել է, որ կողմերին սպառնացել է 200% սակագներով, որից հետո 24 ժամվա ընթացքում գործողությունները դադարել են։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական