ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գնահատում է Իսրայելի կողմից ռմբակոծությունների ժամանակավոր դադարեցումը՝ պատանդների ազատագրման գործողությունն ավարտելու և խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
«ՀԱՄԱՍ-ը պետք է արագ գործի, հակառակ դեպքում՝ խաղադրույքները կհանվեն։ Ես չեմ հանդուրժի այն ձգձգումները, որոնք շատերը համարում են անխուսափելի, կամ որևէ արդյունք, որը կրկին կդարձնի Գազայի հատվածն սպառնալիք։ Եկեք դա անենք շտապ։ Բոլորի հետ արդար կվարվենք»,- գրել է ԱՄՆ նախագահը սոցցանցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի խաղաղության ծրագիրը մինչև կիրակի, հակառակ դեպքում՝ նրանց սպասվում է «իսկական դժոխք»։