Թբիլիսիում նախորդ գիշեր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ֆոնին։
Ցուցարարների և ոստիկանների բախումների արդյունքում 6 ցուցարար և իրավապահ մարմինների 21 աշխատակից է տուժել, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
Նշվում է նաև, որ Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հինգ քաղաքացու՝ իշխանությունը տապալելու կոչերի համար։