Հուլիսի 3-ի հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Թրամփին հայտնել է, որ պատրաստվում է սրել հարձակումները և 60 օրվա ընթացքում փորձել ամբողջական վերահսկողություն հաստատել Ուկրաինայի 6 տարածքների նկատմամբ, որոնց հարցում ՌԴ-ն հավակնություններ ունի: Այս մասին գրում է ամերիկյան Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուսաստանի նախագահը Դոնալդ Թրամփին հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում ավարտել պատերազմը:
Հաղորդվում է, որ խոսքը Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մասին է։
«Նա ցանկանում է վերցնել ամեն ինչ», - ասել Է Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Պուտինի հետ զրույցից կարճ ժամանակ անց: