ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 17 տոկոս մաքսատուրք կիրառել Եվրոպայից սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա։ Այս հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում այս շաբաթ կայացած բանակցությունների ընթացքում։ Հրատարակության տվյալներով՝ Եվրոպական միության առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն արդեն ստացել է նման նախազգուշացում։
Թրամփը նշել է, որ պատրաստվում է նամակներ ուղարկել շուրջ մեկ տասնյակ երկրների՝ նախազգուշացնելով, որ հուլիսի 9-ից հետո, որը սահմանվել է որպես վերջնաժամկետ, կսահմանի մինչև 70 տոկոս մշտական մաքսատուրքեր՝ շուրջ 60 երկրների՝ այդ թվում Ճապոնիայի և Լեսոթոյի հետ մաքսային համաձայնությունների բացակայության դեպքում։
«Դրանք կլինեն 60 կամ 70 տոկոս, երբեմն՝ 10 կամ 20 տոկոս, բայց նամակները կսկսեն ուղարկվել վաղը», – հայտարարել է Թրամփը լրագրողներին։
Եվրամիության առևտրի խոսնակ Օլոֆ Գիլը, արձագանքելով ստեղծված իրավիճակին, ուրբաթ երեկոյան հայտարարել է. «ԵՄ-ի առաջնահերթությունը մնում է բանակցային ճանապարհով լուծումների որոնումը»։